Սիմֆերոպոլում հոկտեմբերի 15-19-ը տեղի կունենա «Ղրիմի հայկական եկեղեցու պատմությունը» խորագրով արխիվային փաստաթղթերի եւ լուսանկարների ցուցահանդես: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Analitika.at.ua-ն, հայտնել է պետական արխիվի մամուլի ծառայությունը:
Կցուցադրվեն Հայաստանի Ազգային արխիվի, Ղրիմի պետական արխիվի, Ազգագրական թանգարանի փաստաթղթեր: Միջոցառման շրջանակում կկայանա նաեւ գիտական-գործնական կոնֆերանս` «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» թեմայով, որը կազմակերպել է Ուկրաինայի հայերի միությանը կից Հայագիտության կենտրոնը:




























