ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը 2011 թ. 11 գործուղման է գնացել եւ ամսվա մեջ միջինը 3 օր գտնվել է արտասահմանում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով իր նախարարության 2011 թ. բյուջեի կատարողականը: Ըստ Հ. Հակոբյանի՝ ինքը պարտավոր է լինել համահայկական բոլոր կառույցներում, քանի որ այդ այցելությունները շարժում եւ ոգեւորում են սփյուռքը, հնարավորություն են տալիս տեղում լուծել խնդիրները: «Եթե սփյուռքը իմանա, որ նախարարությունը ստեղծվել է սփյուռքից գումար հավաքելու համար, այն հեղինակությունը եւ հարգանքը չի ունենա»,- Հ. Հակոբյանը:
Ընդհանուր առմամբ՝ սփյուռքի նախարարությունը տարբեր ծրագրերի համար 2011 թ. պետք է ծախսեր 453 մլն դրամ, սակայն այն 100%-ով չի իրականացրել: Որոշ խնայողություններ են առաջացել պետգնումների ընթացքում, ինչպես նաեւ թափուր հաստիքների առկայության հետ կապված:
Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա Հ. Հակոբյանն ասաց, որ սփյուռքի նախարարության աշխատակիցների աշխատավարձերը ձեւավորվում է նույն սկզբունքով, ինչ մյուս կառավարման մարմինների աշխատավարձերը:




























