Դամասկոսի կենտրոնում Սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները եւ անվտնագության մարմինները հետապնդում են ահաբեկչական զինված խմավորմանը: Այս մասին Սիրիայի Պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռախոսով հայտնել է երկրի Տեղեկատվության նախարար Օմար Ազ-Զոուբը:
Նրա խոսքով, սեպտեմբերի 26-ի առավոտյան Դամասկոսի կենտրոնում` Զինված ուժերի գլխավոր շտաբի հարեւանությամբ ահաբեկչական երկու պայթյուն է իրականացվել, ինչի արդյունքում թաղամասում հրդեհ է բռնկվել: Նախարարը նշել է, որ ահաբեկչության հետեւանքով զոհեր չկան եւ վնասը միայն նյութական է, իսկ Զինված ուժերի ղեկավարությունը անվտանգթության մեջ է:
Նախարարը նշել է, որ սիրիական կառավարական բանակի ստորաբաժանումները եւ անվտանգության ուժերը հետապնդում են ահաբեկչական խմբավորումներին թաղամասի մերձակայքում: Ականատեսների վկայությամբ, չնայած շարունակվող փոխհրաձգությանը, տարածքում ծանր տեխնիկա չկա:




























