2012 թ-ից Ադրբեջանը դադարել է հրապարակել Ադրբեջանի Պետնավթընկերության (SOCAR) կողմից Ռուսաստան արտահանվող գազի տվյալները: Ռուսական «Գազպրոմը» սկսել է նույն ձեւով վարվել, թեեւ անցյալ տարիներին նրա ամենամյա հաշվետվություններում այդ թվերը առկա էին: contact.az-ի տվյալներով, այս թվերի չհրապարակման պատճառն այն է, որ «Գազպրոմը» չի կատարում SOCAR-ից 3 միլիարդ խորանարդ մետր գազի գնման այս տարվա պայմանագրային պարտականությունները:
Այնուամենայնիվ ռուսական աղբյուրների միջոցով հնարավոր է եղել պարզել Ռուսաստան`ադրբեջանական գազի արտահանման վերաբերյալ: Կենտրոնական կառավարման համակարգի տվյալներով 2012 թ-ի հունվար-փոտրվար ամիսներին Ադրբեջանից արտանահնվել է 211 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ մարտին` միայն 70 միլիոն: Ապրիլին արտահանման ծավալը կազմել է 150 միլիոն խմ եւ այլն:
SOCAR-ի եւ «Գազպրոմի» միջեւ պարտականությունների խիստ պայմաններ չկան, սակայն թե ինչով է պայմանավորված այն, որ Ռուսաստանը «ստորագրված» 2 միլիարդ կուբամետրի դիմաց գնել է 1,48 միլիարդ խմ գազ, չի բացատրվում, նշում է ադրբեջանական գործակալությունը:
Գործակալությունը նաեւ նշում է, որ արդեն երկրորդ տարին է ինչ Ադրբեջանը իջեցնում է գազի արտահանման գինը, քանի որ ոչ հարեւան երկրներում, ոչ էլ տարածաշրջանում գնորդներ չկան:




























