Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկից  բերման են ենթարկել 32-ամյա Հովհաննես Թ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ ինքը թմրամոլ է եւ իր տան բակում ունի   աճեցրած կանեփի  ցողուններ,  տան հարեւանությամբ գտնվող ավտոտնակի տանիքում` չորացրած ցողուններ, նույն ցողուններից` չորացրած տերեւներ, որոնք օգտագործում է ծխելու միջոցով:

Նույն օրը Հովհաննես Թ.-ն իր ավտոտնակի տանիքից ներկայացրել է կանեփի 133  չորացրած ցողուն` 1.750 գ կշռով, 2 փաթեթ` 8,8 գ եւ 439,9 գ կշռով կանեփի կանաչ զանգված, իսկ բակից արմատախիլ է արվել կանեփի 450 գ կշռով  23 ցողուն:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: