Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.30-ին, «ԳԱԶ-31213»  մակնիշի թիվ 32 երթուղային միկրոավտոբուսի վարորդը  Գայի պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 49-ամյա ուղեւորուհին  գլխով հարվածել է ավտոմեքենայի սրահում գտնվող երկաթյա ձողին եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: