Իտալական խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Մինետին` Սիլվիո Բեռլուսկոնիի անձական նախկին ատամնաբույժը, մասնակցել է Միլանի նորաձեւության շաբաթին: Աղջիկը բեմ է դուրս եկել բաց հանդերձանքով` հանդիսատեսին տպավորելով իր կազմվածքով:
Որոշ իտալացիներ վրդովվել են Մինետիի ազատ պահվածքից եւ պահանջել են նրա հրաժարականը: Սակայն պատգամավորն իր այդ քայլում պարսավելի ոչինչ չի տեսնում, իսկ նորաձեւությունն ու քաղաքականությունը, ըստ նրա, լավ լրացնում են իրար, հաղորդում է Metro-ն:
«Ես ոչ մի կասկած չունեմ եւ չեմ լքի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը: Նորաձեւությունն ու քաղաքականությունը հեշտությամբ համատեղվում են: Իրականում, կարծում եմ, որ քաղաքականությունը ծառայում է նորաձեւությանը», - ասել է նա, հաղորդում է ՆՏՎ-ն:
Ավելի վաղ Մինետիին մեղադրել էին Իտալիայի նախկին վարչապետի սկանդալային խնջույքներին մասնակցելու համար: Դրանց ընթացքում 26-ամյա աղջիկը կույսի հանդերձանքով էր ներկայանում, հետո մերկանում էր` մնալով ներքնազգեստով:













