Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները եւ խաղաղ բնակչությանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար եւ կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի մարտիկներին ԼՂՀ մեդալներով պարգեւատրելու մասին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են 70 հոգի, որից 64-ը՝ հետմահու:

«Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են 88 հոգի, որից 10-ը՝ հետմահու: