Ջոնի Դեպի մասնակցությամբ նոր ֆիլմի` «Միայնակ Ռենջերի» նկարահանման ժամանակ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ջրամբարում նկարահանումների նախապատրաստական աշխատանքների ժամանակ աշխատակիցները մեկը, ում անունը չի նշվում,  խեղդվել է :

Հայտնի է միայն այն, որ մահացածը պրոֆեսիոնալ լողորդ է եղել: Բժիշկները վստահ են, որ նրա մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, հաղորդում է «АН-online»-ը:

Նրան ուղղաթիռով տեղափոխել են մոտակա լոսանջելեսյան հիվանդանոց, սակայն դժբախտին վերակենդանացնելու բժիշկների փորձերը ապարդյուն են անցել:

«Միայնակ ռենջերում» նկարահանվում են այնպիսի նշանավոր դերասաններ, ինչպիսիք են Ջոնի Դեպը, Հելենա Բոնեմ Քարտերը եւ Արմի Համմերը: Դժբախտ պատահարի օրը նրանք նկարահանման հրապարակում չեն եղել, գրում է «ԿՊ»-ն: Ֆիլմը նկարահանում է Գոր Վերբինսկին, պրոդյուսերն է Ջերրի Բրուկհայմերը: