Թուրքական հանրությունը ակտիվորեն  արձագանքել է այն տեղեկատվությանը, ըստ որի հոլիվուդյան դերասանուհին` ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր կոմիսարի պատվիրակ Անջելինա Ջոլին  լյարդի փոխպատվաստման կարիք ունի: Ինչպես փոխանցում է թուրքական Posta-ն, իմանալով այն մասին, որ Ջոլիին անհրաժեշտ է լյարդի փոխպատվաստում, հազարավոր թուրքեր սկսել են զանգահարել Florence Nightingale հիվանդանոց եւ Անջելինային  առաջարկել իրենց լյարդը: Հիվանդանոցի հեռախոսները ծանրաբեռնվել էին զանգերից: Զանգահարողները դիմել են այն բժշկին, ում օգնությանն էր դիմել Ջոլին, եւ հայտնել են սեփական լյարդը տալու պատրաստակամության մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Սիրիացի փախստականների ճամբարները այցելելու համար Թուրքիա ժամանած հոլիվուդյան աստղ, ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր կոմիսարի պատվիրակ Անջելինա Ջոլին Անկարայի հյուրանոցներից մեկում գաղտնի հանդիպել է թուրք հայտնի բժիշկ, պրոֆեսոր Յաման Թոքաթի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին: Անջելինա Ջոլին թուրքական իշխանությունների միջնորդությամբ Անկարայի հյուրանոցներից մեկում հանդիպել է թուրք պրոֆեսորի հետ՝ հայտնելով, որ ինքը հիվանդ է հեպատիտ C-ով:  Ջոլին թուրք պրոֆեսորին ցույց է տվել հիվանդության մասին հետազոտությունների արդյունքները՝ շեշտելով, որ բժիշկներն իրեն հայտնել են, որ եթե լյարդի փոխպատվաստում չանի, կմահանա:

Թուրք պրոֆեսորը եւս պնդել է, որ լյարդի փոխպատվաստումն անհրաժեշտ է: