Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես NEWS.am-ին հայտնում է Լոռիի թղթակիցը, ժամը 01:30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրում, Ալավերդի քաղաքի բնակիչ, 1991 թվականին ծնված Արտակ Սոֆյանը, վարելով «Նիվա» մակնիշի 36 ՕՍ 366 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ժայռաբեկորին:

Վթարի արդյունքում, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել մեքենայում գտնվող 3 ուղեւորները:

Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են բավարար:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները՝ հետաքննիչ Ստեփան Համբարյանի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի