Ֆրանսիայի ԱԳն-ն զարմացել է, որ Վրաստանի իշխանությունները, առանց համապատասխան թույլտվության, բացահայտել են այն տեղեկատվությունը, որը վերաբերում է վրացի ընդդիմադրին եւ քրեական տարրերին եւ հանդիսանում էր ֆրանսիական հետաքննության գաղտնիքը: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամուլի փոխխոսնակ Վենսան Ֆլորենի հայտարարության մեջ, որտեղ նա ընդգծել է, որ Ֆրանսիան թույլտվություն չի տվել այս տեղեկատվության բացահայտման համար:

Ֆրանսիայի ԱԳն-ի կարծիքով բացահայտված նյութը կարող է ազդել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վրա, որը տեղի կունենա 2012 թ-ի հոկտեմբերի 1-ին, հաղրդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», մեկնաբանելով Ֆրանսիական ԱԳՆ-ի հայտարարությունը` Վրաստանի Արդարադատության նախարարի տեղակալ Թինա Բուրջալիանին հայտնել է, որ Վրաստանի իշխանությունները ոչ մի պարտավորություն չեն ստանձնել Ֆրանսիայի իշխանությունների առաջ` տվյալ նյութերի չհրապարակման կապակցությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ֆրանսիայի պետական ժանդարմերիան վրացական կողմին նյութեր է փոխանցել հակամարտությունների կարգավորման նախկին նախարար, ռեժիսոր Գեորգի Խաինդրավայի եւ վրացի «օրենքով գողերի» հանդիպման վերաբերյալ: Այդ մասին սեպտեմբերի 25-ին  կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի դատախազ Մուրտազ Զոդելավան:

Նրա խոսքով, հանդիպումը կայացել է Կրեսսել քաղաքում` Ֆրանսիայի հարավում, քրեական հեղինակություն Ռեւազ Լորդկիպանիձեի տանը եւ քննարկվել է Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու ու զինված խմբավորումներ ստեղծելու հարցը:

«Հանդիպմանը քննարկվել է կառավարության տապալման հարցը»»- ըստ «Նովոստի-Գրուզիայի» ասել է Զոդելավան եւ հավելել, որ քննությունը շարունակվում է: 2011թ. նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը նկատել են Շուշանաշվիլի եղբայրներին, «Յավան» Արթուր Յուզբաշեւին եւ այլ քրեական հեղինակությունների:

Գեորգի Խաինդրավային արդեն հարցաքննության են կանչել: