Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկացմամբ`ընթացիկ տարվա սեպտեմբերի 23-ին «օրենքով գող» Դավիթ Խիզանիշվիլիին արտերկրում բնակվող քրեական հեղինակությունները թագադրել են Skype-ի միջոցով:
Ինչպես նշում են ՆԳՆ-ում, «գողերը» այդ միջոցին են դիմել, քանի որ Վրաստանում վերջին 7 տարիներին քրեական ներկայացուցիչ չունեն:
Իրավապահ գերատեսչությունը նաեւ նշում է, որ Խիզանիշվիլին ղեկավարել է կազմակերպված հանցավոր խմբավորում: Նա մի քանի օր առաջ ձերբակալվել է վրաց իրավապահների կողմից: Խիզանիշվիլին գործել է Հունաստանում բնակվող օրենքով գող Լաշա Շուշանաշվիլիի անունից: Նրան հանձնարարված է եղել բնակիչների վրա ճնշում գործադրել, որպեսզի քվեարկեն «վրացական երազանքի» օգտին, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:




























