ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կայցելի Հայաստան սեպտեմբերի 27-ին վերահաստատելու, որ Հայաստանը հանդիսանում է ԵՄ-ի կարեւոր գործընկերը, գնատահելու Եվրոպական Միության հետ կապերը ամրապնդելուն ուղղված Հայաստանի ջանքերը Արեւելյան Գործընկերության մեջ ակտիվ ներգրավվածության միջոցով, խրախուսելու երկրի ջանքերը եւ ստորագրելու երկու ֆինանսական համաձայնագրեր:

Հայաստանում Եվրամիության գրասենյակից հայտնում են, թե իր այցի ընթացքւմ Ֆյուլեն հանդիպումներ կունենա նախագահին եւ վարչապետի հետ, ինչպես նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովներում եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Հանձնակատար Ֆյուլեն ելույթ կունենա Քաղաքացիական հասարակության սեմինարի ընթացքում` Քաղաքացիական հասարակության դերի ամրապնդումը ժողովրդավարական կառավարման գործում' թեմայով: 

Իր հանդիպումներում, հանձնակատարը կշեշտի այն հանգամանքը, որ Հայաստանին անհրաժեշտ է ռեֆորմների ուղին շարունակել Եվրոպական Միության օժանդակությամբ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով: Նա կստորագրի 43.1 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսական ծրագրեր՝ ուղղված ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի իրականացմանը: