«Քրեական հեղինակություն» Լեւան Ռեւիշվիլին, ով կենտրոնական դերակատարում ուներ Վրաստանի ՆԳՆ նյութերում, հանդիսանում է գործող «Ազգային շարժում» կուսակցության համակարգողը: Այդ մասին հաղորդում է GHN»-ը ` վկայակոչելով «Մաեստրո» հեռուստաընկերությանը:
Մասնավորապես Լեւան Ռեւիշվիլին ձայնագրություններում զրուցում է տարբեր «օրենքով գողերի» հետ եւ պատմում է, թե ինչպես է նախապատրաստում «Վրացական երազանքի» կողմնակիցներին:
Ռեւիշվիլու հարեւաններին ոչինչ հայտնի չէ իրենց հարեւանի «քրեական գործունեության» մասին: Սակայն, հարեւանների խոսքերով, Լեւան Ռեւիշվիլին եւ իր եղբայրը ակտիվորեն ներգրավված են «Ազգային շարժում» կուսակցության գործունեությանը եւ ազգայնականների նախընտրական շարժմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Վրաստանի ՆԳՆ-ն սեպտեմբերի 26-ին հրապարակել է վրացական ընդդիմության հերթական կոմպրոմատը: Այս անգամ Կոմպրոմատը վերաբերում է «Վրացական երազանքի» արդամներին, ովքեր հանդիպել են «Օրենքով գողերի» հետ` երկիրը ապակայունացնելու նպատակով:




























