ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավար Ռիկարդո Միլյորին մտահոգված է Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիրների եւ քաղաքացիական ակտիվիստների ձերբակալություններով:
«Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ շաբաթից էլ քիչ, եւ ես խիստ մտահոգված եմ ընդդիմության ակտիվիստների ձերբակալման մասին լրատվամիջոցներում տարածված լուրերից», - ասվում է Միլյորիի հայտարարության մեջ:
ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ վերջերս Վրաստանում է եղել եւ լավ է հասկանում այդ ընտրությունների նշանակությունը: Նա հույս է հայտնել, որ ընտրություններից առաջ դրանցից հետո երկրում իրավիճակը հանդարտ կլինի:
Միաժամանակ, Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի` «Վրաստանում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ձերբակալություններից ոչ մեկը քաղաքական դրդապատճառներ չի ունեցել»:





























