Առանց  Ազգային ժողովում հանձնաժողովի ստեղծման էլ կարելի էր բացահայտել 2008թ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած հանցագործությունները: Այդ մասին այսոր` սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսում ասաց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը։

Նա ասաց,  որ  ՀԱԿ-ը նախընտրական շրջանում խոստացել էր Ազգային ժողովում բարձրացնել մարտի 1-2-ի դեպքերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը, ուստի կատարել է  խոստումը` իրականություն  դարձնելով  ես ներկայացնելով այդ նախագծի հիմնական գծերը՝ 2008թ. մարտի 1-2-ին 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցների ու զինծառայողների հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ հանրապետության ոստիկանության հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության ու օրինականությունը ուսումնասիրող  ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին։

Անրադառնալով 2008թ. մարտի 1-2-ին կատարված  իրադարձություններին, նա նշեց, որ մինչ այժմ պարզաբանված  չեն սպանություններին, ինչպես նաեւ  հրազենային, մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները ու թեեւ  հարուցված գործերը կասեցված  ու կարճված չեն, սակայն դրանցում որեւէ առաջընթաց չի արձանագրվել, իսկ տուժողները չեն  օգտվել ՀՀ սահմանադրությամբ նախատեսված պետական պաշտպանության իրավունքից եւ չեն ստացել համապատասխան փոխհատուցում: «Քանի որ Աժ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունները, արտախորհրդարանական արտաքին ուժերը հասարակական լայն շերտերն ու  միջազգային կառույցները շահագրգիռ են 2008թ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները բացահայտելու ու մեղավորներին պատժելու, գործին ընթացք տալու ու քանի որ որեւէ առաջընթաց արձանագրված չէ, ուստի ՀԱԿ-ը կազմեց  այս բանաձեւը ու մոտակա օրերին կներկայացնի Ազգային ժողովի քննարկմանը եւ հույս ունի որ այն  կհաստատվի», - ասաց Ջհանգիրյանը։

Հարցին, թե  նախագիծը ներկայացվել է մյուս քաղաքական ուժերին ու կուսակցություններին, Ջհանգիրյանը ասաց, որ դեռեւս  ՀԱԿ-ը  քննարկումններ չի արել, բայց իր կարծիքով դա դրական կընդունվի շատերի կողմից ու ավելացրեց. «Այս հարցը մենք չենք ուզում սարքել «Կիկոսի մահը»,՝ կոպիտ ասած սա մի թեստ է, որը ցույց կտա, թե ով է կողմ հանցագործությունների բացահայտմանը»։