Լոս Անջելեսում 27-հարկանի երկնաքերից մարդկանց տարհանել են զնգացող ծանրոցի պատճառով: Ոստիկանությունն ահազանգ է ստացել սեպտեմբերի 25-ի առավոտյան: 

Ժամանած ոստիկանները կարգադրել են տարհանել մարդկանց, աշխատողներին, որից հետո զննել են երկնաքերը:  Ծանրոցում սովորական զարթուցիչ է եղել:

Փաթեթը նախատեսված է եղել ռադիոկայանի դիջեյի համար, որի գրասենյակը շենքում է գտնվում: Այն ուղարկվել էր BET-ի գովազդային ակցիայի շրջանակներում: Այդպես ալիքը տեղեկացնում է նոր`«Չքնել»  թոք շոուի թողարկման մասին, հայտնում է  «lenta.ru»-ն:

Ռումբի մասին հաղորդագրությունն իրարանցում է առաջացրել գրասենյակների աշխատակիցների շրջանում: Շենքում տեղակայված KNX ռադիոալիքը սխալմամբ հեռարձակել է այլ կայանի  հաճախականությունը, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում եւ որը KNX-ի նման պատկանում է  CBS ցանցին: Արդյունքում Լոս Անջելեսի բազմաթիվ ռադիոլսողներ եթերում լսել են Սան Ֆրանցիսկոյում գտնվող Բեյ կամուրջում տրանսպորտային իրավիճակի մասին: