Հունաստանում գործադուլը անկարգությունների է վերաճվել: Աթենքի փողոցներում բախվել են ակցիայի մասնակիցները եւ ոստիկանները: Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին արցունքաբեր գազով, ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր եւ դյուրավառ հեղուկով շշեր:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Աթենքում բողոքի երթին մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 26-ին Հունստանում 24-ժամյա համընդհանուր գործադուլ է տեղի ունենում:
Օդանավակայաններում հետաձգվել են չվերթները, կաթվածահար է եղել երկաթուղային հաղորդակցությունը: Չեն աշխատում խանութները, դեղատները եւ պետական հիմնարկությունները: Բողոքի ակցիային են միացել նաեւ լրագրողները եւ անգամ օդերեւութաբանները: Բողոքի ակցիաները տեղի են ունենում երկրի մի քանի քաղաքներում:











