23-ամյա երիտասարդի սիրտն ինքն իրեն բուժվել է, մինչ նա փոխպատվաստման իր հերթին էր սպասում: Մայքլ Քրոուն հիվանդանոց էր տեղափոխվել սրտամկանի բորբոքում ախտորոշմամբ: Սուր միոկարդիտի պատճառով տղայի գլխավոր օրգանը գրեթե դադարել էր գործել:

Բժիշկները որոշել էին փոխպատվաստում անել եւ Մայքլին միացրել են արյան մաքրման եւ սրտի ու թոքերի աշխատանքի գործունեության արհեստական   ապահովման սարքին, հայտնում է The Daily Mail-ը: Սակայն երբ արդեն դոնորը գտնվել էր, տղայի մոտ արյան վարակում են հայտնաբերել, եւ փոխպատվաստումը հետաձգվել է, գրում է  MIGNews-ը:

Հետաձգումից անմիջապես հետո բժիշկները նկատել են, որ Մայքլի արյան ճնշումը բարձրանում է, չնայած որ սարքը պետք է այն միջին մակարդակում պահեր: Ավելի ուշ  նկատվել էր, որ սիրտն սկսել է ինքն իրեն բուժվել: Մի քանի օր անց օրգանը լիակատար վերականգնվել է եւ սկսել ինքնուրույն գործել: Մայքլի  հրաշքով  առողջացումից հետո նրան տուն են ուղարկել: Բժիշկները կարծում են, որ դա իսկական բժշկական հրաշք էր: