Billboard ամսագիրը Քեթի Փերիին տարվա կին է ճանաչել: Նա էստաֆետան ընդունել է անցյալ տարի «տարվա կին» ճանաչված Թեյլոր Սվիֆթից:Ամսագիրը Քեթիին անվանել է «մեր ժամանակների  ամենագրավիչ եւ ոգեւշնչող կատարողներից մեկը»: Billboard-ում կարծում են, որ երգչուհին անկրկնելի ոճ ունի եւ գիտի, թե ինչպես կարելի է ստեղծել իրական հիթեր, հաղորդում է cosmo.ru-ն:

Պարգեւատրումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին Նյու Յորքում: Այս տարի արարողությունը կընթանա արդեն 7-րդ անգամ:

Քեթի Փերիի վերջին ալբոմը`«Teenage Dream»-ը լույս է տեսել 2010 թ-ին: Սկավառակը գրավել  է Billboard հիթ-շքերթի բարձրունքները եւ այնտեղ մնացել է ավելի քան 100 շաբաթ:

Անցյալ տարի Billboard  ամսագիրը «Տարվա կին» տիտղոսը հանձնել էր Բեյոնսեին, Թեյլոր Սվիֆթին եւ Ֆերջիին: