Ռուսաստանի Լենինգրադի մարզում ձերբակալվել է Ադրբեջանի 30-ամյա քաղաքացի, որը կասկածվում էր Գրոզնու բնակչի սպանության մեջ: Ներկայումս նրա հետ քննչական աշխատանքներ են տարվում, հայտնում են ՆԳՆ-ի ԳՎ-ում:
Ինչպես հայտնում է «fontanka.ru»-ն, սեպտեմբերի 23-ին, ժամը 21:00-ին Պուշկին քաղաքում «Որսորդական ամառանոց» ռեստորանի հաճախորդների միջեւ վեճ է ծագել, որն ավարտվել է 10 մարդու մասնակցությամբ փոխհրաձգությամբ: Վիրավորվել է Գրոզնու 35-ամյա բնակիչը:
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել նրան փրկել: Ոստիկանները պարզել են, որ նա սպանվել է ՏՏ ատրճանակից: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ-ի 105 հոդվածով (սպանություն):




























