Հայաստանից Ղազախստան է մեկնելու խաղաղապահների փոքրիկ ստորաբաժանում` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների «Անխախտ եղբայրություն-2012» համատեղ խաղաղապահ զորավարժություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 8-17-ը Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով. տեղի է ունենալու միասնական հրամանատարության ձեւավորման կազմակերպում, ապա մշակվելու են խաղաղապահական խնդիրների լուծման պրակտիկ հարցեր:
Դրանից առաջ` սեպտեմբերի 15-19-ը, Հայաստանում անց է կացվել ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը:




























