Աֆղանստանից բեռների տեղափոխումը Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքի տարանցիկ օդանավակայանից հնարավոր է՝ կատարվի հենց ռուսական ինքնաթիռներով: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի տեղեկատվական գրասենյակի տնօրեն Ռոբերտ Փշելը: Նրա խոսքով, ռուսական ինքնաթիռների օգնության անհրաժեշտոությունը կախված է առեւտրային պայմանագրերից:
Պշելը նաեւ հիշեցրել է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի համաձայնագրի մասին՝ Ույանովսկի տարանցիկ օդակայանի մասին: Ռ. Փշելը նշել է, որ այսուհետեւ Ռուսաստանի հետ պայմանագրեր կկնքի կոնկրետ երկրի պաշտպանության նախարարութունը, հաղորդում է «Полит.Ру»-ն: Նման անհատական պայմանագրերի փորձ ՆԱՏՕ-ն արդեն ունի:




























