Հնդկաստանում տեղի է ունեցել հերթական խոշոր ավտովթարը. գետն է գլորվել ավտոբուս: 18 զոհվածների թվում կան երեխաներ:

Ինչպես հաղորդում է «Росбалт»-ը, մեքենան ընկել է գետը՝ ջարդելով պաշտպանիչ ցանկապատը: Փրկարարները չեն բացառում, որ զոհվածների թիվ ավելի մեծ է. ջրից դեռ ոչ բոլոր մարմիններն են հանել:

Հնդկաստանում բավականին հաճախ են պատահում խոշոր ավտովթարներ: Ամսավ սկզբին Հնդկաստանի հյուիսի Հիչալ-Փրադեշ նահանգում զոհվել է 28 մարդ: Ավտոբուսն ընկել էր 150 մետրից, երբ վարոդը շեղվել էր՝ փոխելու նստելատեղի դիրքը: Փրկարարները ստիպված եղան խնդրել բանակի օգնությունը՝ դժվարամատչելի անտառային տեղանքում դեպքի վայր հասնելու համար: