Աշխարհում ոսկու երրորդ խոշորագույն արտահանող AngloGold  ընկերությունը  հանքագործների գործադուլի պատճառով կանգնեցրել է աշխատանքները Հարավային Աֆրիկայում:

Businessweek-ը հայտնում է, որ սկզբում հանքագործները  սեպտեմբերի 10-ին գործադուլ  են սկսել Konapang հանքում: Այնուհետեւ  գործադուլը անցել է West Witsեւ Vaal հանքեր:  AngloGold-ի արժեթղթերի գինն ընկել են  2,7%-ով, մինչեւ  290,62  ռանդ մեկ հատի համար:

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ գործադուլավորները  մինչեւ այժմ  չեն ներկայացրել հստակ պահանջներ:

Հանքագործների բողոքները ՀԱՀ-ում սկսվել են 2011թ. օգոստոսին Մարիկանայի պլատինի հանքից, որտեղ գործադուլը ավարտվել է  հանքագործների գնդակահարությամբ ոստիկանության կողմից: Հետո բողոքի ցույցեր են սկսվել  Gold Fields եւ Anglo-American Platinum ընկերությունների հանքերում: