Հռչակավոր ամերիկյան եգիչ Էնդի Ուիլամսը մահացել է ԱՄՆ-ի իր տանը՝ 84 տարեկանում: Այդ մասին հայտարարել է նրա ընտանիքը, փոխանցում է Reuters-ը:

Ծաղիների փոխարեն երաժշտի ընտանիքը խնդրում է նվիրատվություններ կատարել Քաղցկեղով հիվանդների հիմնադրամ, հաղորդում է РБК-ն:

Իր երկարամյա կարիերայի ընթացքում, որի ծաղկունքը 1970-ականներն էին, Ուիյամսը ձայնագրեց 18 ոսկե և երեք պլատինե ալբոմ: Նա դարձել է հիմնական կատարողը այնիսի երգերի, ինչպիսին է Հենրի Մանչինիի Moon River-ը, (որի մեկ այլ կատարում դարձել է «Նախաճաշ Թիֆֆանիի մոտ» ֆիլմի սաունդթրեքը), Ֆրանսիս Լեյի Love Story-ն, Նինո Ռոտայի Speak Softly Love-ը («Կնքահարի» հիմնական երաշտական թեման), Սիդ Ռամինի Music To Watch Girls և այլն:

Ուիլյամսը ղեկավարում էր սեփական թատրոնը, որը ստացել էր Moon River Theater անունը: Նա թողել է կին և երեք զավակ: