Սեպտեմբերի 26-ի առավոտյան Դամասկոսում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվել են Սիրիայի Զինված ուժերի չորս զինծառայողներ: Այդ մասին հայտնում է Սիրիայի SANA պետական լրատվական գործակալությունը: Եւս 14 զինծառայողներ եւ քաղաքացիներ վիրավորվել են:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտաքին ուժերի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորումները Գլխավոր շտաբի շենքի մոտ պայթեցրել են ականապատված ավտոմեքենա: Վիրավորվել են անվտանգության մի քանի աշխատակիցներ: Շենքի որոշ հատվածներում հրդեհ է սկսվել:
Ահաբեկչության ժամանակ գրոհայիններն անկանոն կրակ են բացել հարակից փողոցներից: Հատուկ ծառայությունները հաջողությամբ դիմակայել են ահաբեկիչներին: Նշվում է, որ երկրի ռազմական ղեկավարությանը որեւէ վնաս չի հասցվել: Սպայական անձնակազմում նույնպես զոհեր չկան:




























