Հոնկոնգցի օլիգարխ Սեսիլ Չաո Շեցզյուն կլորիկ գումար է խոստացել այն տղամարդուն, ով կարող է գրավել իր լեսբուհի դստեր սիրտը: Մոլորյալ դստերը ճշմարիտ ուղի վերադարձնելու համար հայրը պատրաստ է 65 մլն դոլար վճարել:
Ինչպես հաղորդում է «South China Morning Post»-ը, 76-ամյա միլիոնատիրոջ համար կարեւոր չէ, ինչպիսին կլինի իր դստեր ընտրյալը` հարուստ, թե աղքատ, կարեւորը, որ նա լինի շռայլ եւ բարի սիրտ ունենա:
Միլիոնատերը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ իմացել է, որ իր 33-ամյա դուստրը Փարիզում ամուսնացել է ընկերուհու հետ, քանի որ Հոնկոնգում միասեռ ամուսնություններն արգելված են:





























