Սերբիայի հյուսիսում  սեպտեմբերի 26-ին ռազմական օդանավ է աղետի ենթարկվել: Զոհվել է օդաչուներից մեկը, մյուսը վիրավորվել է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սերբիայի պաշտպանության նախարարության տվյալներվ` օդանավը վայր է ընկել Նովա Պազովա քաղաքի բնակելի թաղամասում: Երջանիկ պատահականությամբ  այդ վայրում ոչ ոք չի տուժել: Աղետը տեղի է ունեցել պլանային փորձարարական թռիչքի ժամանակ: Կատարվածի հանգամանքները պարզվում են: