Իսպանական երգիծական «El Jueves» ամսագիրն իր շապիկի էջին հրապարակել է Մուհամեդի ծաղրանկարները: Սա արվել է որպես համերաշխություն ֆրանսիական «Charlie Hebdo» ամսագրի գործընկերների, որտեղ վերջերս հրապարկվել էին Մուհամեդ մարգարեի եւ մահմեդականների ծաղրանկարները, որի համար հեղինակները սպառնալիքների էին ենթարկվել:
«El Jueves» նկարը պատկերում է ոստիկանությունում նույնականցման իրավիճակ, որը մակագրված է` «Որեւէ մեկը գիտի՞, ինչպիսի տեսք ունի Մուհամեդը»:





























