Մի քանի ժամ առաջ Նյու Յորքում ավարտվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը: Արտգործնախարարները հիմնականում քննարկել են միայն Սիրիան:
ԱԽ-ի անդամները 2 խմբի են բաժանվել: Խմբերից մեկը կարծում է, որ արդեն հասունացել է ռազմական միջամտության անհրաժեշտությունը: Ամերիկայի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ակնարկել է, որ իր երկիրն աջակցում է նման սցենարին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Արաբական Հանրապետության իրադրությունը ծայրահեղ լուրջ է, սակայն ելք կարելի է գտնել միայն երկխոսության միջոցով, հաղորդում է «vesti.ru»-ն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հասկանում է կյանքի լավ պայմանների ձգտող մարդկանց ցանկությունները, սակայն դատապարտում է բռնությունը։ Այն, որ Սիրիայում հակամարտությունը չի դադարում, մեղավոր են ոչ միայն մասնակիցները, այլեւ այլ երկրները, որոնք հրահրում են զինված ընդդիմությանը:
ՉԺՀ-ի ներկայացուցիչ Յան Ցզեչին մատնանշել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը հրահրում է մերձարեւելյան տարածաշրջանում լարվածության աճը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին մինչեւ ԱԽ-ի սկսվելը մահապարտ ահաբեկիչը գործարկել էր պայթուցիկ Դամասկոսի զինված ուժերի գլխավոր գրասենյակի շենքի առաջ: Դրանից հետո եւս մեկ ռումբ էր գործի ընկել: Զոհվել էր 4 զինծառայող, 14-ը վիրավորվել էին:
Պատասխանատվությունն ստանձնել է վահաբբի խմբավորումը: Ավելի ուշ ահաբեկչության վայրում ուղիղ եթերի ժամանակ հրաձգության էր ենթարկվել իրանական Press TV-ի լրագրողը, նրա գործընկերը վիավորվել էր: Ոստիկանությունը կարծում է, որ կրակ է բացել զինված ընդդիմության դիպուկահարը:




























