Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Չնայած խորհրդի որոշ անդամների սպասումներին, որ նիստի ժամանակ կարող է քննարկվել առաջիկա հանրահավաքի անցկացման հարցը, եւ կարող են որոշվել կոնկրետ ժամկետներ, նիստի օրակարգում նման հարց դարձյալ չի ընդգրկվել։ Խորհրդի անդամներին հերթական անգամ տեղեկացրել են, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս որեւէ որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցի վերաբերյալ, եւ քանի դեռ նման որոշում չկա, հանրահավաքի հարցը մնում է անորոշ։ Մեր տեղեկություններով, նախօրեին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակ, սակայն նա եւս իր առաջիկա պլանների մասին չի խոսել»,- գրում է «168 ժամը»: