Սոչիում սպանել են հյուրանոցների ցանցի տիրուհուն: «Կիպարիս» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Անժելա Ժիգիրին սպանել են այն պահին, երբ նա իջել է մեքենայից:
Հանցագործը մի քանի անգամ կրակել է 38-ամյա կնոջը եւ փախել: Ըստ նախնական վարկածի` Ժիգիրի հետ հաշվեհարդար են տեսել հակառակորդները, հայտնում է Life News-ը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Ճշտվել է հանցագործության զենքը, հանցագործը հետախուզման տակ է: Քննությունը չի բացառում հանցագործության պատվիրված լինելը:
«Կիպարիս» ԲԲԸ -ն Սոչիում խոշորագույն ընկերություներից է, որն զբաղվում է զբոսաշրջային բիզնեսով: Ընկերությանն է պատկանում հյուրանոցների եւ ռեստորանների ցանց:





























