Օկլահոմա նահանգի Սթիլոութեր քաղաքի դպրոցի 13-ամյա աշակերտն ինքնասպան է եղել համադասարանցիների աչքի առջեւ:

Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին ` դասերն սկսվելուց առաջ: Քեյդ Փուլոսն հագած է եղել Բեթմենի  հերոսի հագուստ, քանի որ դպրոցում այդ օրը սուպերհերոսներին նվիրված տոն պիտի լիներ:

The New York Daily News-ը հայտնում է, որ կրակելու պահին միջանցքում այլ դպրոցականներ էլ են եղել, սակայն նրանցից ոչ մեկը չի տուժել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Ոստիկանները ճշտում են, թե դեռահասի մոտ ինչպես է զենք հայտնվել:

Ինչպես գրում է «lenta.ru»-ն, ըստ Քեյդ Փուլոսի որոշ համադասարանցիների` դեռահասը կարող էր ինքնասպան լինել այլ երեխաների կողմից ծաղրի ենթարկվելու պատճառով: Զոհված տղային նվիրված  Facebook-յան էջում դպրոցականներից մեկը գրել է. «Հուսով եմ` այժմ մարդիկ կհասկանան, որ ծաղրն անընդունելի է: Մենք գիտենք, թե դու ինչքան ես տառապել»: Ըստ ուսուցչի` Քեյդն ուսման հետ խնդիրներ չի ունեցել: