Իրանական տեղեկատվական IRNA գործակալության ղեկավար Ալի Աքբար Ջավանֆեքրին դատապարտել են 6 տարվա ազատազրկման` մեղադրելով իսլամն անարգող հրապարակումների մեջ: 

Agence France-Presse-ը հայտնում է, որ մեղադրանքի առիթ է հանդիսացել Iran թերթում մահմեդական կանանց քննադատող հրապարակումը, որոնք ստիպված են հիջաբ կրել: Ջավանֆեքրը նաեւ մեղադրվում է նրանում, որ 2011 թվականին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հասցեին:

Թեհրանի դատարանը 2012 թվականի հունվարին արդեն նրան դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման:Սակայն բողոքարկումից հետո դատավճիռը մեղմացել է մինչեւ 6 ամիս: Դատարանը նաեւ վճռել է  արգելել Ալի Աքբարին 5 տարվա ընթացքում մասնակցել քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաեւ աշխատել լրատվամիջոցներում, հայտնում է «Ռիդուսը»:

Հայտնի է, որ Ալի Աքբարը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մամուլի գծով խորհրդականն է:

IRNA լրատվական  գործակալությունը նա գլխավորել է 2010 թվականի սկզբից, իսկ 2011 թվականի մայիսին ձերբակալվել է: Այն ժամանակ Իրանի նախագահի եւ այաթոլլահի հակամարտության պայմաններում իրանական իշխանություններն աջակցել էին Մահմուդ Ահմադինեժադի համախոհներին, որոնց շարքում էր  եւ Ալի Աքբար  Ջավանֆեքրը: