Վրացի ուսանողների «Լաբորատորիա 1918» միությունը սեպտեմբերի 26-ի երեկոյան հայտարարել է մինչեւ հոկտեմբերի 1-ի  խորհրդարանական ընտրությունները ուսանողական երթերի դադարեցման մասին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»: 

Մինչդեռ, ինչպես հայտնում է  «Գռուզիա օնլայնը», ուսանողական կազմակերպությունները դիմում են ուղարկել Վրաստանի կառավարություն` պահանջելով բանտարկյալների իրավունքների եւ ընտրության ազատության պաշտպանություն:

Ուսանողները նշել են, որ եթե կառավարությունը չապահովի ազատ ընտությունների անցկացումը, դա կընկալվի որպես նույնպիսի բռնություն, ինչպիսին որ բանտում էր կատարվել: Հայտարարության հեղինակները  նաեւ գրում են, որ իշխանություններին չեն ների ընտրությունների կեղծումը: