Անջելինա Ջոլին հերքել է իր հիվանդության մասին լուրերը: Դերսանուհու ներկայացուցիչն իտալական Chi թերթին հայտնել է, որ դերասանուհին այժմ զբաղված է միայն սեփական երեխաների եւ սիրիական փախստականների հարցերով: Նա հավելել է, որ դերասանուհին նիհարել է դիետայի արդյունքում, հաղորդում է ՆՏՎ-ն:
Ըստ Ջոլիի ներկայացուցչի` 37-ամյա դերասանուհին զբաղվում է բարեգործությամբ եւ կատարում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի դերը: Նա շատ ճանապարհորդում է եւ հասցնում է դաստիարակել 6 երեխաների: Նա այցելել է Սիրիա, Լիբանան, Թուրքիա, Հորդանան, հաղորդում է LifeNews-ը:
Մի քանի օր առաջ ամերիկյան National Enquirer –ը լուր էր հրապարակել, որ նա մահվան եզրին է հեպատիտ C-ի պատճառով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ջոլիի հիվանդության մասին հայտնել էին նաեւ թուրքական լրատվամիջոցները, ըստ որոնց Թուրքիա այցի ժամանակ Ջոլին հանդիպել էր հայտնի փոխպատվաստողների հետ եւ քննարկել լյարդի փոխպատվաստման հնարավորությունը:




























