Google-ի բրազիլական ստորաբաժանման ղեկավար ֆաբիո Սիլվա Կոզլիոն ձերբակալվել է այն բանի համար, որ, չնայած դատարանի որոշմանը, հրաժարվել է YouTube-ից ջնջել Կամպու-Գրանդի քաղաքապետի հասցեին հնչած դիտողություններով հոլովակը:
Google-ը ընկերությունը հայտնել է, որ մտադիր է բողոքարկել բրազիլական ստորաբաժանման ղեկավարի ձերբակալաման որոշումը: Ընկերությունը իր որոշումը բացատրել է նրանով, որ պատասխանատվություն չի կրում YouTube-ում տեղադրված հոլովակների բովանդակության համար, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Սեպտեմբերի 26-ին Բրազիլիայի Բարձրագույն դատարանը Google-ից նաեւ պահանջել է YouTube տեսադարանից հեռացնել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը: Այս որոշման կատարման համար ընկերությունը 10 օր ունի: Եթե նշված ժամանակահատվածում դատարանի որոշումը չկատարվի, ապա ընկերությունը ստիպված կլինի Բրազիլիային ամեն տարի 5 հազար դոլար վճարել, հաղորդում է kp.ru-ն:
Այսպիսով, Բրազիլիան դարձել է հարավամերիկյան առաջին երկիրը, որտեղ արգելվել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը: Վերլուծաբանները նշում են, որ Բրազիլիայում բնակվում է մոտ 27 հազար մահմեդական:





























