ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման օրակարգում էր Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացին հասցված վնասը եւ ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակումը:
Համանախագահներն ընդգծել են իրենց երկրների սկզբունքային դիրքորոշումը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:





























