Նյու Յորք կատարած այցի շրջանակներում,  արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը  սեպտմեբերի 26-ին հանդիպել է  ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ում հետ քննարկել է հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Ինչպես NEWS.am-ին  հայտնեցին ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Նալբանդյանն ու պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրուցել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում մարդասպան Սաֆարովին ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակի մասին:

Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է  միջազգային հանրության միահամուռ դատապարտող հասցեագրված արձագանքը: