Սեպտեմբերի 27-ին , Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի գեներալ –մայոր Լիի Տաֆանելին  եւ Պաշտպանութան նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետեւեցին Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական  հայկական կենտրոնի  22  զինծառայողների եւ քաղաքացիական մասնագետների մասնակցությանը ԱՄՆ կողմից ֆինանսավորված ականազերծման ուսուցողական ծրագրին:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱՄՆ Ռազմական Համագործակցության գրասենյակի եւ Եվրոպական Հրամանատարչության կողմից  ֆինանսավորված  ծրագիրը Էջմիածնում գտնվող Հայաստանի Ականազերծման կենտրոնին ապահովում է ուսուցողական ծրագրով եւ սարքավորումներով:

Ականազերծման ուսուցողական ծրագիրը իրականացվում է Սեպտեմբերի 17-ից 28-ը եւ նպատակաուղղված է ականների պատշաճ տեղային նշման եւ մաքրման հմտությունների զարգացմանը: Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանի նորաստեղծ Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին տրամադրել է 20 ականորսիչներ եւ ականազերծման գործիքներ: Ուսուցողական ծրագիրը իրականացնում են Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի նեռկայացուցիչները եւ ԱՄՆ Մարդասիրական ականազերծման եւ ուցուցողական կենտրոնի մեկ քաղաքացիական ներկայացուցիչ: