2012թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 77.0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12.8%-ով (88.3 հազ. մարդ), իսկ տարեսկզբի նկատմամբ` 5.8%-ով (81.7 հազ. մարդ): Այդ զբաղվածության կարգավորման 2013 թ. պետական ծրագրում, որն այսօր՝ սեպտեմբերի 27-ին հաստատվեց ՀՀ կառավարության կողմից:

Աշխատանք փնտրողների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազմել է 68.6% (52.8 հազ. մարդ), երիտասարդների տեսակարար կշիռը` 24.4% (18.8 հազ. մարդ): Աշխատանք փնտրողների 84.5%-ը (65.1 հազ. մարդ) ստացել է գործազուրկի կարգավիճակ:

Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը տարեսկզբի համեմատ աճել է 0.1%-ով եւ կազմել է 71.0%: