Սեպտեմբերի 26-ին երկօրյա այցով Վրաստան է ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան: Ինչպես հաղորդում է «Էխո Կավկազան», նույն օրը հունգարական կառավարության ղեկավարին ընդունել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Կողմերը քննարկել են երկկողմյա հարաբերությունների խորացումը: Այս կապակցությամբ երկու երկրների գյուղնախարարների կողմից կստորագրվեն համաձայնագրեր համագործակցության եւ հստակ ծրագրերի իրագործման նպատակով :
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», այցի շրջանակներում Օրբանը հանդիպում է նախատեսում նաեւ խորհրդարանի ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեի եւ վարչապետ Վանո Մերաբիշվիլիի հետ:
Սեպտեմբերի 27-ին Հունգարիայի վարչապետը կմասնակցի Քութաիսիում նոր օդանավակայանի բացման արարողությանը:





























