Մոսկվայի սրճարաններից մեկում վեճ է ծագել ադրբեջանցիների եւ անհայտ անձանց միջեւ: Հրազենային վնասվածքից զոհվել է Ադրբեջանի 27-ամյա քաղաքացի, եւս մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես  «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, սեպտեմբերի 26-ին ժամը 4.00-ի սահմաններում ոստիկանները կանգնեցրել են ՎԱԶ- 2110 ավտոմեքենան, որում երեք մարդ է եղել: Նրանցից մեկը` Ադրբեջանի 57-ամյա քաղաքացին, որովայնի հատվածում հրազենային վնասվածք ուներ:

Ձերբակալվածները պատմել են, որ տուժածը վնասվածքն ստացվել է Մոսկվայի թիվ 15 շենքում տեղակայված սրճարանում ծագած վեճի արդյունքում:

Անհայտ անձինք նրանց ուղղությամբ կրակ են բացել, ինչից հետո հեռացել են երկու մեքենաներով:

Ինչպես հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը, այդ նույն ժամանակ քաղաքային թիվ 7 հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի 27-ամյա բնակիչը, որին հիվանդանոց է հասցրել ծանոթներից մեկը: Ոստիկանները չեն բացառում, որ զոհը վնասվածքներ է ստացել նույն կռվի ընթացքում: