Մոսկվայում հրդեհվել է երկհարկանի ուղեւորատար ավտոբուս: Դեպքի հետեւանքով երկու մարդ է զոհվել : Ոստիկանները դիտարկում են հրդեհման վարկածը:
Հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ ուղեւորները ավտոբուս էին բարձրանում: Երկու մարդ տուժել է եւ արդյունքում նրանք մահացել են «Շտապ օգնության» մեքենաներում: «Հավանական է, որ դեպքը քրեական բնույթ ունի»,- Ռիա Նովոտսիին հայտնել են իրավապահ մարմիններից:
Ինչպես հաղորդում է «Գուդոկը», վկայակոչելով ականատեսներին, ավտոբուսի ուղեւորները հրդեհից առաջ երեխա են նկատել, ով ավտոբուսի տակ ինչ որ անհայտ իր է նետել: LifeNews-ը հայտնում է, որ դյուրավառ հեղուկով շիշը ավտոբուսի տակ նետել է տղամարդ: Պարբերականը նաեւ մեջբերում է ականատեսների պատմածները, որոնց համաձայն տուժած տղան ու աղջիկը մահացել են «Շտապ օգնության» բժիշկների ուշացման պատճառով: Մեկ այլ վարկածի համաձայն, ավտոբուսի հրդեհումը շուկայական ուղեւորատար երթեւեկության բաժանումն է եղել:





























