Բեռլինի մոտակայքում բեռնատարը հարվածել է լեհ երեխաներ տեղափոխող ավտոբուսին, ովքեր էքսկուրսիայի էին մեկնում Լոնդոն:
Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 27-ի գիշերը ավտոբուսը մայրուղու վրա խցանման մեջ է հայտնվել, ինչից հետո նրան է բախվել նույն ուղղությամբ շարժվող լեհական բեռնատարը: Բեռնատարի վարորդը տեղում մահացել է:
Ինչպես հաղորդում է «Ուտրո.ru»-ն, հիվանդանոց է տեղափոխվել 14 երեխա: Բոլոր տուժածները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ներկայումս որոշվում է այն հարցը, թե կշարունակեն արդյոք երեխաները ճանապարհորդություն այլ ավտոբուսով, թե՞ տուն կվերադառնան:





























