Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը օրակարգային է մնում: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է Երեւանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Պատասխանելով Ռուսաստանի ղեկավարի Հայաստան սպասվելիք այցի մասին հարցին` դիվանագետը նշել է, որ այցը նախատեսված է, սակայն որեւէ հստակ օր չի նշել:
Նշենք, որ հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվել է Պուտինի Հայաստան կատարելիք այցը եւ անգամ նշվել է հստակ օրը` հոկտեմբերի 7:




























