Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները իրենց ազդեցությունն են ունենում եւ կշարունակեն ունենալ տարածաշրջանի վրա, Սիրիայում ստեղծվում է այնպիսի վիճակ, որ տարածաշրջանը կարող է նոր զարգացումների առաջ կանգնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ հեղոփախական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Թուրքիայի ազդեցությունը Սիրիայում թուլանում է, ինչը պայմանավորված է արտաքին եւ ներքին ազդակներով: Այսինքն՝ մի կողմից դրանց նպաստեցին Թուրքիայի ներսում առկա խնդիրները, մյուս կոմից էլ՝ հատկապես արեւմուտքը այդքան խանդավառ չէ, որ Թուրքիան այդքան ակտիվ լինի եւ ինքնագլուխ քայլեր ձեռնարկի Սիրիայում, բայց իհարկե, սա չի նշանակում, որ չկա թուրքական ներկայություն Սիրիայում: «Այս իրադարձությունները պետք է մեզ մտահոգեն, որովհետեւ կարող են իրենց ազդեցությունը ունենալ մեր հարեւան Իրանի վրա, այնպիսի իրավիճակի ստեղծվի, որ Իրանը սռիպված լինի ավելի ուժեղ ներքաշվել տարածաշրջանի խնդիրներում, ինչը կարող է որոշ չափով պատճառ դառնա, որ Իրանում ներքին անկայության հավանականություն ստեղծվի, իսկ տարածաշրջանում՝ լարվածություն, որ մենք ստիպված լինենք հարաբերվել մեկ հարեւանի՝ Վրաստանի հետ: Այս զարգացումները ինչ-որ չափով կանխատեսելի էին, հավանական սցենարները բավական հստակ են, այդ բոլորին պետք է մենք՝ որպես պետություն եւ հասարակություն, պատրատս լիեննք»,- ասաց Կիրո Մանոյանը՝ չբացառելով Իրանի դեմ ռազմական գործողությունները եւ շեշտելով, որ Մերձավոր Արեւելքի պետությունների կողմից Իրանը դիտվում է իբրեւ սպառնալիք:
Անդրադառնալով սիրիահայ համայնքներին օգնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերին՝ Կիրո Մանոյանը նշեց, որ դրանք համարժեք էին, դրանից բացի՝ պետությունը որոշ քայլեր է անում, որոնց մասին չի հայտարարում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
«Հայաբնակ բոլոր թաղամասերը ուղղակի ռազմական գործողությունների բեմ հանդիսացան, այսօր ինչ-որ չափով նվազել է դա, բայց կան վտանգներ, մի քանի դպրոց վերաբացվել է, բայց անվտանգությունը երաշխավորված չէ, կայունություն չկա: Հայկական թաղամասերը բանակի տիրապետության տակ են, բայց ինչ-որ չաով տարբեր վիճակ է»,- նշեց նա:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























