Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում,   «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում  վրաերթի է ենթարկել 58-ամյա  տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում,  «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի եւ Երեւանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել   հեծանվորդի, որը ստանալով ամբուլատոր բուժօգնություն, հեռացել է:

Կատարվում է քննություն: